
Մեջլումհ պես կորավ յարըս,
Լե'յլի ջան, ման իմ գալի յանա-յանա, էրվեցավ խունի ջիգհարըս, Արնի պես աչկս է լալի յանա-յանա, յանա-յանա։
Բլբուլի նման լացիլ իմ, Աչկիրըս արնով թացիլ իմ, էշխեմետ հիվանդացիլ իմ, Պառկած իմ դըժար հալի յանա-յանա, յանա-յանա։
Էշխեմետ դառիլ իմ յիզիդ, Հալվեցա, մաշվեցա քիզիդ, Ռա'հմ արա, մե խոսի միզիդ՝ Բե'մուրվաթ, ձեն իմ տալի յանա-յանա, յանա-յանա:
էրվում իմ, կանչում իմ ա~ման. Ծուցըտ բաղ, ունքիրըտ քաման. Աշխարիս մեչըն քիզ նըման Չիմ տեսած, ման իմ գալի յանա-յանա, յանա -յանա:
Մանուշակ բաց արած հովին, Կարմիր վարթ, ծաղիկ հուտովին, Շատ մի լացնի Սայաթ-Նովին, Ա'չկի լուս, կսկծալի՝ յանա-յանա, յանա-յանա։
(1757) |